english version  |  russian version

Սևանը աշխարհի բարձրադիր լճերից ամենամեծն է և ամենամեծերի մեջ՝ ամենաբարձրադիրը: Սևանի ավազանը հարուստ է առողջարար ռեսուրսներով: Բարեխառն լեռնային կլիման, որում գերակշռում են արևոտ օրերը, լեռնային զուլալ օդը, վեհաշուք լեռներով երիզված չքնաղ բնապատկերներն ու զբոսանքները լճի վրա ձեր հանգիստը կդարձնեն լիարժեք և անմոռաց:

Բնության այս գողտրիկ անկյունում, Փոքր Սևանի վերին ափը շրջանցելով և շարժվելով դեպի հյուսիս-արևելք, ձեր առջև կհառնի "Կապուտակ Սևա"□ հանգստյան համալիրը, որը ճանապարհից առանձնանում է կանաչ գոտով:Համալիրից հրաշալի տեսարան է բացվում. ասես ափիդ մեջ շողում է շրջակա մոխրակապույտ լեռնաշղթաներով օղակված Սևանա լճի արծաթափայլ ափսեն:

"Կապուտակ Սևան" համալիրը գտնվում է լճի ամենատաք լողափում, որտեղ վահանի դեր ստանձնած լեռներն այն պատնեշում են հյուսիսային քամիներից:
Հանգստյան գոտու ամբողջ տարածքը, մինչև լողափ, պատված է սոճու և եղևնու ծառերով, որոնց հաճելի բույրը զուգակցվում է բուժիչ հատկություններով: Արևն այստեղ ջերմացնում է մինչև սեպտեմբերի վերջը:

 

Հասցե՝
Գեղարքունիկի մարզ
Ճամբարակ
«Կապուտակ Սևան»
հանգստյան համալիր
բջջային՝ (374 93) 58 19 51
                  (374 91) 50 45 04
                  (374 94) 34 54 57
                  (374 91) 41 26 49
հեռ.՝ (374 10) 28 82 77
             (0 261) 6 00 21
             (0 261) 6 00 22
             (0 261) 6 00 23
             (0 261) 6 00 24
Էլ.փոստ՝ info@bluesevan.com