close

Եթե ցանկանում եք խուսափել տարեմուտի հոգսերից և անմոռաց Ամանոր վայելել, ապա համեցեք "Կապուտակ Սևան"։ Ձմեռը Սևանում ձեզ կներկայանա ձյունաթույր սավանով պատված ինքնատիպ բնապատկերով։ Սակայն չմոռանանք, որ ձմեռային հանգիստն իր առանձնահատկություններն ունի, և այն առանց ձմեռային խաղերի, թերևս, չի կարելի լիարժեք համարել։ Այդ իսկ պատճառով համալիրը հանգստացողներին տրամադրում է չմուշկներ, դահուկներ և այլն։

Այստեղ կազմակերպվող ամանորյա միջոցառումը, որին կմասնակցեն շոուբիզնեսի ներկայացուցիչներ, երգիչներ, ծաղրածուներ, հաճելի և հիշարժան պահեր կպարգևի ձեզ։ Կգործեն ռեստորանը և բարը։

Մանուկների համար նույնպես կկազմակերպվի զվարճալի ծրագիր։ Նրանց կայցելեն Ձմեռ պապն ու Ձյունանուշը։ Կմատուցվի նաև հաճելի անակնկալ։

"Կապուտակ Սևան" համալիրում հանգստանալու համար պետք է ձեռք բերել ուղեգրեր։

Մենք սիրով սպասում ենք Ձեզ։

«Կապուտակ Սևան» հանգստյան համալիրը հանգստացողներին ըստ նրանց ճաշակի և նախապատվությունների առաջարկում է տարբեր հարմարություններ` հյուրանոց, փայտյա տնակներ, երկհարկանի քոթեջներ:
Համալիրը հանգստացողներին երաշխավորում է կատարյալ մաքրություն, բարձրակարգ սպասարկում և հարմարավետություն: Համալիրի տարածքում գործող ճաշարանը, հմուտ խոհարարի շնորհիվ կկազմակերպի ձեր ճաշն ու ընթրիքը ճիշտ և ժամանակին:

english version  |  russian version

Նորություններ

Ձմեռ 2007-2008թթ.
Այս տարի ՙԿապուտակ Սևանի՚ հյուրընկալ դռները բաց են նաև ձմռանը£ Համալիրի բոլոր շենքերն ու շինությունները ջեռուցվում են£ Ուզում ենք տեղեկացնել, որ գործում է ճկուն զեղճային համակարգ և տրամադրվում են ուղեգրեր, որոնք ներառում են երեք անգամյա սնունդ:

 

Փոքր Սևանի վերին ափը շրջանցելով և շարժվելով դեպի հյուսիս-արևելք կարելի է նկատել «Կապուտակ Սևան» հանգստյան համալիրը, որը ճանապարհից քողարկված է կանաչ գոտով: Ունենալով դեպի լիճը բացվող հիասքանչ պատկեր` համալիրը աչքի է ընկնում իր հիանալի դիրքով և տեսարանով: Համալիրին յուրահատուկ գեղեցկություն է շնորհում շրջապատող լեռնային լանդշաֆտը և Սևանա լիճը:

 

Հասցե՝
Գեղարքունիկի մարզ
Ճամբարակ
«Կապուտակ Սևան»
հանգստյան համալիր
բջջային՝ (374 93) 58 19 51
                  (374 91) 50 45 04
                  (374 94) 34 54 57
                  (374 91) 41 26 49
հեռ.՝ (374 10) 28 82 77
             (0 261) 6 00 21
             (0 261) 6 00 22
             (0 261) 6 00 23
             (0 261) 6 00 24
Էլ.փոստ՝ info@bluesevan.com