Շրջապատից եղևնիներով և սոճիներով քողարկված այս տնակներն հատկապես գրավիչ կլինեն այն հանգստացողների համար, ովքեր գերադասում են առանձնությունը:
Տնակները գտնվում են լողափի մոտ, բաղկացած են երեք ննջասենյակից, ճաշասենյակից, խոհանոցից և սանհանգույցից: Ամբողջությամբ կահավորված են, ապահովված հեռախոսով, հեռուստացույցով, սառնարանով և անհրաժեշտ բոլոր պարագաներով: